SPORTSWORLD.AM

«ԱԼԱՇԿԵՐՏ»-Ը ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԵՐԵՔ ՄԻԱՎՈՐՈՎ

23 օգոստոսի 2025 | 14:16:43 | 87

Ֆաստեքս Պրեմիեր լիգայի չորրորդ մրցափուլի շրջանակում «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ ընդունեց Վահե Գևորգյանի «Ալաշկերտ»-ին:

Մինչ այս հանդիպումը Ժիրայր Մարգարյանը և խաղընկերները յոթ միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ «Ալաշկերտ»-ը երեք միավորով վեցերորդ տեղում է:

Հանդիպման մեկնարկային տասներկու րոպեները երկու թիմերը ակտիվ ֆուտբոլ էին ցուցադրում: 

Առաջին խաղակեսում ընդհանուր առմամբ երկու թիմերն ակտիվ էին սակայն Կարեն Նալբանդյանը և խաղընկերները «Ուրարտու»-ի տուգանային հրապարակում խառնաշփոթ իրավիճակ էին ստեղծում իրենք իրենց համար և գրոհների եզրափակիչ փուլում դիմում չկողմնորոշված գործողությունների:Հանդիպման 58-րդ րոպեին հաշիվը բացեց` Էդգար Փիլոյանը:

Հանդիպման վերջնամասում հյուրերը ավելի ակտիվ էին, բայց ավելին անել չհաջողվեց: 21-ամյա ֆուտբոլիստի հեղինակած գնդակը հաղթանակ պարգևեց Վահե Գևորգյանի տղաներին:

Հաջորդ տուրում «Ուրարտու»-ն հյուր կգնա Արտակ Օսեյանի «Փյունիկ»-ին, «Ալաշկերտ»-ը տանը կընդունի «Սանդրո Պերկովիչի  «ՆՈԱ»-ին:

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: