«Լիվերպուլը» ակտիվացրել է ջանքերը «Ռեալ Մադրիդի» թևային հարձակվող Ռոդրիգո Գոեսին ձեռք բերելու համար։ Անգլիական գրանդը բրազիլացուն դիտարկում է որպես ակումբից հեռացած Լուիս Դիասի փոխարինող ։ Այս մասին հայտնել է լրագրող Պաբլո Օլիվեյրան X սոցիալական ցանցի իր էջում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոդրիգոյի ներկայացուցիչները ներկայումս գտնվում են Մեծ Բրիտանիայում՝ բանակցություններ վարելու համար։ Ընդգծվում է, որ բրազիլացին ոգևորված է «Լիվերպուլ» տեղափոխվելու հնարավորությամբ։
Անցած մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է բոլոր մրցաշարերի 54 հանդիպման՝ խփելով 14 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։