ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում Երևանի «ՆՈԱ»-ն արտագնա խաղում ուժերը կչափի «Օլիմպիա»-ի հետ: Նախախաղային ասուլիսին Սանդրո Պերկովիչի հետ ներկայացել էր` Դավիդ Սուալեհեն ով նշել է` «Մենք պատրաստ ենք հաղթել մի խաղում որտեղ ցանկանում են հաղթել յուրաքանչյուր ֆուտբոլիստ»: Խորվաթ մասնագետը իր հերթին ասել է` «Մենք խաղալու ենք հաղթանակի համար հույսով եմ դիմակայության ելքը կվճռվի Աբովյանում»: Հատկանշական է, որ 23-ամյա Դավիդ Սուալեհեն նախորդ մրցաշրջանում պաշտպանում էր` «Օլիմպիա»-ի գույները:
Հելդեր Ֆերեյրան գրոհի աջ եզրից փոխանցումից հետո Ուլադ Օմարը բարձր հարվածեց: Սլովենական ակումբը պաշտոնական գոտում խնդիրներ ունի դա վկայում է` «ՆՈԱ»-ի մի քանի փորձերը, որից մեկում գնդակը հատեց` Մաթևզ Ֆայլերի պաշտպանած դարպասը, սակայն խաղից դուրս իրավիճակի հետևանքով այն չարձանագրվեց:
Գոնսալո Գրեգորյոն խաչաձև կապանների վնասվածքի պատճառով արդեն որոշակի հատված է ինչ նա բաց է թողնում, որը երևանյան թիմի համար կարելի է ասել լուրջ կորուստ է: Մարին Յակոլիշը գրագետ փոխանցում կատարեց որտեղ սպասում էր` Հելդեր Ֆերեյրան բայց չկարողացավ եզրափակել գրոհը:
Սանդրո Պերկովիչի տղաները մեծ ճնշումով մեկնարկեցին հանդիպումը, եթե նրանք այսպիսի ֆուտբոլ ցուցադրեին Աբովյանում Ջիբլաթարի ներկայացուցչի հետ շատ հնարավոր է, որ նրանք այսօր ուժերը կչափեին «Ռիգա»-ի հետ:
Դավիդ Սուալեհեն ձախ եզրով առաջանալիս խաղաց Մաթեուս Այասի հետ, բայց մրցակցի տուգանային հրապարակում չկարողացավ կողմնորոշվել և կորցրեց գնդակը: Յակոլիշը տուգանային հրապարակ մուտք գործելով նկատել էր խաղընկերներոջը այդ դրվագում Օմարը չհասկացավ նրան:
Հանդիպման 34-րդ րոպեի դրությամբ Հայաստանի չեմպիոնը ավելի շատ էր տիրում գնդակին 57/43 հարաբերակցությամբ և 37-րդ րոպեին Մարին Յակոլիշը Հելդեր Ֆերեյրայի փոխանցումից բացում էր հանդիպման հաշիվը:Ուլադ Օմարի և խաղընկերներից չորս րոպե պահանջվեց որպիսի կրկնապատիկեն իրենց թիմի առավելությունը, որը Օմարի համար երրորդն էր Եվրոպական մրցազպարեզում ընթացիկ խաղարկությունում նա երկու անգամ խոցել էր չեռնոգորիական «Բուդուչնոստ»-ի դարպասը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Սանդրո Պերկովիչի տղաները գնում են ընդմիջման երկու գնդակի առավելությամբ:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Մարին Յակոլիշը սպառնալ մրցակցի դարպասին, բայց շքեղությամբ ընթացավ, անկյունայինից խաղարկումից հետո Երևանը ներկայացնող ակումբը կրկին չհաջողեց: 49-րդ րոպեին Մաթեուս Այասը վրիպեց 11մ հարվածից սակայն հոլանդացի մրցավարի հրահանգով «ՆՈԱ»-ն կրկնեց հարված մրցակցի մի քանի ֆուտբոլիստներ մուտք գործեցին տուգանային հրապարակ մինչ Այասի հարվածը: Գնդակին մոտեցավ Ուլադ Օմարը ով ի տարբերություն բրազիլացի ֆուտբոլիստի չվրիպեց հաշիվը դարձնելով 3:0:
«Օլիմպիա»-ն երրորդ գնդակը բաց թողնելուց հետո 56-րդ րոպեին` Իվան Դուրդովը կրճատեց հաշվի տարբերությունը: Սլովենիայի չեմպիոնը երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ ֆուտբոլ էր ցուցադրում: Մաթեուս Այասը այսօր չկարողացավ խաղալ իր ֆուտբոլ և փորինվեց: Խորվաթ մասնագետը դիմեց կրկնակի փոփոխության` Մաթեուս Այասին և Մարին Յակոլիշին փոխարինեցին հաջորդաբար Նարդին Մուլահուսեյնովիչը և Վիրջիլ Պինսոնը: Այդ փոփոխություններից հետո «ՆՈԱ» վերականգնեց երեք գնդակի առավելությունը Ուլադ Օմարի շնորհիվ:
Հետրիկ գրանցած հոլանդացի ֆուտբոլիստին Սանդրո Պերկովիչը նախընտրեց հանգստանալու հնարավորություն տալ նրա փոխարեն կանաչ խոտածածկ դուրս բերելով` Գոռ Մանվելյանին:
Լյուբլյանա քաղաքը ներկայացնող ակումբը Հայաստանի չեմպիոն/գավաթակրին ազատ տեղաշարժվելու հնարավորություններ շատ են թույլատրում ինչպես առաջին խաղակեսում:
Հանդիպման հիմնական ժամանակի վերջին տասը րոպեներին` «Օլիմպիա»-ն արեց հնարավոր և անհնարինը որպեսզի ևս մեկ գնդակ հետ բերելու համար, սակայն երևանյան թիմը լավ պաշտպանություն կազմակերպեց հաշիվը պահպանելու համար:
Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց հուլիսի 28-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում:
Պետք ասել Գոռ Մանվելյանը և խաղընկերները ավելի պատասխանատվության էին մոտեցել այս հանդիպմանը: «ՆՈԱ»-ն մինչ այս անցկացրել էր վեց հանդիպում որից հաղթել էր միայն մեկում և բացի այդ ամենից խաղասեղանին դրված էր Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլի ուղեգիրը: SportsWorld.am-ի կարծիքով այսօրվա հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է` Ուլադ Օմարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ՆՈԱ» ՖԱ