SPORTSWORLD.AM

Ես այն խաղացողներից չեմ, ովքեր շատ են մտածում վիճակագրության մասին. Լամին Յամալ

04 մարտի 2025 | 13:30:59 | 19

«Կապտանռնագույնների» 17-ամյա հարձակվող` Լամին Յամալը Նշել է ինչն է կարևորում ֆուտբոլում։ Իսպանացի ֆուտբոլիստի գոլային երաշտը վերջին շրջանում բուռն քննարկվում է լրատվամիջոցներում՝ երիտասարդ ֆուտբոլիստը Լա Լիգայում գոլ չի խփել «Ռեալի» դեմ հոկտեմբերյան խաղից հետո:

 

«Ես այն խաղացողներից չեմ, ովքեր շատ են մտածում վիճակագրության մասին։ Ես խաղում եմ մարդկանց ուրախություն պատճառելու և հաղթելու համար»,- ասել է Յամալը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում։

 

Այս մրցաշրջանում «Բարդելոնայի» հարձակման երիտասարդ աստղը բոլոր մրցաշարերում անցկացրած 35 խաղում դարձել է 11 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ։

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: