«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է իր թիմի անսպասելի պարտության մասին Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրի խաղում «Բարսելոնայի» «Էսպանյոլի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով, սակայն խաղի ընթացքում կարմիր-սպիտակները առաջատար էին։
«Մենք պարտվեցինք խաղը, և, ամենից առաջ, արդյունքը մեզ վնասեց։ Բայց մրցաշրջանի սկզբում ես պետք է հույսս դնեմ տեսանելի լավ բաների վրա։ Մեզ ավելի շատ ռեալիզմ է պետք հարձակման մեջ. Ջուլիանը հնարավորություն ուներ թիմային լավ համադրությունից հետո. կարող էր գոլ խփվել։ Ֆուտբոլը զարմանալի է. նրանք ունեին ստանդարտ իրավիճակ, որից հետո հավասարեցրին հաշիվը, և դրանից անմիջապես հետո խփվեց երկրորդ գոլը, և դու զրոյի ես վերածվում։
Պարտության պատճառը՞։ Ամեն ինչ ակնհայտ է։ Մրցակիցը լավ օգտագործեց իր պահերը. նախ՝ ստանդարտ խաղարկումից, ապա՝ այն 1:2-ը, որը մեզ իսկապես ցավ պատճառեց և զրկեց հաղթանակի կամ ոչ-ոքիի ցանկացած հնարավորությունից։ Սա մեր ճանապարհի մի մասն է։ Այս արդյունքը մեզ ցավ է պատճառում, բայց դա կօգնի մեզ կատարելագործվել և աճել։ Ես մնում եմ թիմի բոլոր լավ բաների կողքին։ Մենք կաշխատենք ուղղել թույլ տրված սխալները», - Սիմեոնեի խոսքերն է մեջբերում իսպանական AS հրատարակությունը։
Սիմեոնեի տղաները Լա Լիգայում այժմ զբաղեցնում են 16-րդ տեղը: Մադրիդյան թիմը միավոր չունի: «Թութակները» երեք միավորով վեցերորդ տեղում են: