«Մանչեսթեր Սիթին» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Մադրիդի «Ռեալը» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Ռոդրիգո Գոեսի նկատմամբ, սակայն հայտնի են դարձել այն պայմանները, որոնց դեպքում բրազիլացին կարող է միանալ «Քաղաքացիներին»։
Ինչպես իր սոցցանցերում հայտնում է ինսայդեր` Ֆաբրիցիո Ռոմանոն, «Մանչեսթեր Սիթին» կգնի Ռոդրիգոյին միայն այն դեպքում, եթե թիմից հեռանա մեկ այլ բրազիլացի կիսապաշտպան՝ Սավիոն ։ «Քաղաքացիները» ներկայումս բանակցություններ են վարում Սավիոյի «Տոտենհեմին» վաճառելու շուրջ, բայց գործարքը դեռևս համաձայնեցված չէ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ եթե Ռոդրիգոն ցանկանա հեռանալ, «Ռեալը» կփորձի ստանալ 100+ միլիոն եվրո թևային հարձակվողի համար։
Անցած մրցաշրջանում 24-ամյա բրազիլացին մասնակցել է 54 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 14 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2028 թվականի ամռանը։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։