«Զենիթի», Լոնդոնի «Արսենալի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողական կիսապաշտպան` Էդուարդ Սպերցյանի անգլիական «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության հեռանկարի մասին ։
«Ես հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ Սպերցյանը պետք չէ գնա Չեմպիոնշիփ ։ Այո, այնտեղ ֆուտբոլն ավելի պարզ է, և Սպերցյանը դեռևս աչքի է ընկնում իր հմտությամբ։ Այնուամենայնիվ, Անգլիան Անգլիա է։ Թող Սպերցյանը ընտրի, թե որտեղ է ուզում գնալ։ Սաութհեմփթոնը նորմալ թիմ է։ Նրանք միշտ լավ են վաճառում այնտեղի խաղացողներին, լավ տրանսֆերներ են կատարում։ Ինչ վերաբերում է Անգլիայի Պրեմիեր լիգային , ապա, կրկին, մենք պետք է իմանանք Սպերցյանի դիրքորոշումը։ Հնարավոր է՝ Սպերցյանը ընդհանրապես չի ցանկանում ԱՊԼ-ում հենարան ձեռք բերել, այլ ցանկանում է տեղափոխվել Իսպանիա, որտեղ ֆուտբոլն ավելի մեղմ է», - ասել է Արշավինը «Մատչ TV»-ի եթերում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպերցյանը համաձայնել է տարեկան 1.9 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրի, որը կբարձրանա, եթե «Սեյնթսը» դուրս գա Անգլիայի Պրեմիեր լիգա։ Վերջերս տված հարցազրույցում ֆուտբոլիստն ինքը անգլիական ակումբի առաջարկը որակել է որպես «լուրջ»։
Լուսանկարը` ՀՖՖ