SPORTSWORLD.AM

«ՆՈԱ»-Ն ՀԱՂԹԵՑ «ԳԱՆՁԱՍԱՐ»-ԻՆ

17 օգոստոսի 2025 | 22:27:17 | 118

Ֆաստեքս Պրեմիեր լիգայի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «ՆՈԱ»-ն տանը ընդունեց Կապանի «Գանձասար»-ին:

Երևանյան թիմը ցավալի պարտություն կրեց Ջիբլաթարի ներկայացուցիչ` «Լինկոլն Ռեդ Իմպս»-ից Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի շրջանակում և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում ուժերը չափելով սլովենական` «Օլիմպիա»-ի հետ: Սանդրո Պերկովիչի տղաների համար առաջին հանդիպումը արտագնա է, որը կկայանա օգոստոսի 21-ին, պատասխան խաղը օգոստոսի 28-ին:

Հանդիպումը սկսեցին տան տերերը: Մեկ րոպեի ընթացքում «Նոա» երկու անկյունային հարվածի իրավունք ստացան Գոռ Մանվելյանը և խաղընկերները ում փոխանցումից հետո թիմակիցները վտանգավոր հարված չկատարեցին: Այս խաղի համար` Կապանյան ակումբը հարձակվողական ոճի ֆուտբոլ է խաղում, սակայն դա «Նոա»-ին չի անհանգստացնում, հանդիպման ութերորդ րոպեին Մարին Յակոլիսի փոխանցմից հետո հաշիվը բացեց Հելդեր Ֆերեյրան:

Արման Խաչատրյանը և ընկերները 16 րոպե կարողացան դիմադրել, Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ` Հովհաննես Հարությունյանի և Գոռ Մանվելյանի համագործակցության արդյունքում հաշիվը դարձնում է 2:0, որից երեք րոպե անց` Լյուկ Մերիլը կրճատեց հաշվի տարբերությունը օգտվելով Օգնյեն Չանչարևիչի սխալից:

Հանդիպման 27-րդ րոպեից սկսած խաղադաշտում մեկ այլ «Գանձասար էր ինչպես նշել էր կապանցիների գլխավոր մարզիչ` Կարեն Բարսեղյանը նախորդ տուրի «Ուրարտու «Գանձասար» հանդիպումից հետո 0:1) պատասխանելով ինչ սպասել «Գանձասար»-ից ընթացիկ մրցաշրջանում հայ մասնագետը պատասխանեց «Սպասեք նոր Գանձասար», բայց «ՆՈԱ»-ի ճապոնացի ֆուտբոլիստ` Տակուտո Օշիման հանդերձարանի ճանապարհին վերականգնեց իր թիմի երկու գնդակի առավելությունը հաշիվը դարձնելով 3:1:

Երկրորդ խաղակեսում խաղը ավելի հանգստացավ: Ալեն Գրգիչը այսօր ևս որոշ դրվագներում չի տպավորվում:

Հետ հայացք նետելով Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանին կարող ենք ասել այս երկու թիմերի միջև մրցավեճերում` «ՆՈԱ-ն առաջատարն էր, բայց այսօր կապանցիները միանգամայն վերափոխվել են, որը համալրվել է մի շարք հայ և արտասահմանցի ֆուտբոլիստներով` Արման Խաչատրյան, Վասպուրակ Մինասյան, Լևոն Պետրոսյան, Պետրոս Ավետիսյան, Տակաֆումի Սավադա և այլն:

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից հինգ րոպե առաջ հանդիպման վերջակետը դնում է` Վիրջիլ Պինսոնը Արտակ Դաշյանը փոխանցումից:

Այսպիսով Հովհաննես Համբարձումյանը և խաղընկերները հաղթում են «Գանձասար»-ին կարևոր դիմակայությունից առաջ, վաստակում ընդհանուր վեց միավոր զբաղեցնելով երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում, իսկ Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը մեկ միավորով յոթերորդն է:

Հաջորդ մրցափուլում «ՆՈԱ»-ն Աբովյանում կընդունի Էդգար Թորոսյանի «Վան»-ին, իսկ «Գանձասարը» հյուր կգնա «Բկմա»-ին:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: