SPORTSWORLD.AM

Հայտնի է Սանչոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» «Ռոմա» տեղափոխվելու խոչընդոտի պատճառը

18 օգոստոսի 2025 | 19:03:22 | 83

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնել է 23 միլիոն եվրոյով վաճառել թիմի վինգեր Ջեյդոն Սանչոյին «Ռոմային», հաղորդում է Football Italia-ն՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած մանկունիանցիների՝ ֆուտբոլիստին վաճառելու պատրաստակամությանը, Սանչոն ինքը չի համաձայնել «Ռոմայի» առաջարկած անձնական պայմանագրի պայմաններին, քանի որ չի ցանկանում կորցնել աշխատավարձի զգալի մասը։

Ընդգծվում է, որ 25-ամյա թևայինի աշխատավարձը կազմում է 15 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։ Իտալական ակումբը պատրաստ չէ վճարել նման գումար։ «Գայլերը» Սանչոյին առաջարկում են կնքել հնգամյա պայմանագիր՝ նշված գումարը աշխատանքային պայմանագրի ամբողջ ժամկետի վրա բաշխելու համար։

Սանչոն «Կարմիր սատանաների» խաղացող է 2021 թվականի ամռանից։ Այս ընթացքում հարձակվողը մասնակցել է 83 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 12 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: