«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է իր կարծիքով թևային Լամին Յամալի խաղի վերաբերյալ Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրի խաղում՝ «Մալյորկայի» դեմ (3:0), որում 18-ամյա ֆուտբոլիստը խփել է գոլ և կատարել գոլային փոխանցում։
Ինչպես արդեն ասացի, նա միշտ ցանկանում է լավ խաղալ և օգնել թիմին։ Լամինը յուրահատուկ խաղացող է, և բոլորը կարող են դա տեսնել։ Մարզումների ժամանակ ես տեսնում եմ, որ նա շատ մոտիվացված է։ Խաղերում նա նաև պայքարում է և պաշտպանվում։ Ես շատ ուրախ եմ նրա համար», - Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Յամալը գոլային փոխանցում կատարեց հարձակվող Ռաֆինյային յոթերորդ րոպեին։ 90+4-րդ րոպեին իսպանացին դարձավ գոլի հեղինակ