SPORTSWORLD.AM

Ռեշֆորդ. «Սկսելու լավագույն ձևը»

17 օգոստոսի 2025 | 14:37:05 | 126

«Բարսելոնայի» թևային հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կիսվել է իր հույզերով՝ «կապտանռնագույնների» կազմում պաշտոնական խաղերում իր նորամուտից հետո, որը տեղի է ունեցել Լա Լիգայի առաջին տուրի՝ «Մալյորկայի» դեմ խաղում (0:3): Անգլիացին խաղադաշտ է մտել 69-րդ րոպեին:

Սկսելու լավագույն ձևը։ Առաջ գնանք թիմով», - գրել է Ռեշֆորդը իր սոցցանցերի էջում։

 

Կատալոնական ակումբը Ռեշֆորդի «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալության տրանսֆերի մասին հայտարարեց հուլիսի 23-ին։ Ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը «Բլաուգրանա»-ի հետ ուժի մեջ է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը և ներառում է գնման հնարավորություն։

Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է և բոլոր մրցաշարերում գլխավոր թիմի կազմում մասնակցել է 426 հանդիպման, դարձել 138 գոլի և  78 գոլային փոխանցման հեղինակ։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: