Ֆաստեքս Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց Երևանի «Արարատ»-ին:
Հանդիպման մեկնարկային երեք րոպեներին` Վահե Գևորգյանի «Ալաշկերտ»-ը տիրում էր նախաձեռնությանը և տուգանային է վաստակում որը իրացրեց Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ` Կարեն Նալբանդյանը և բացում հանդիպման հաշիվը (5):
23-ամյա ֆուտբոլիստը իրական գլխացավանք էր դարձել Հայաստանի ներքին առաջնության մասնակից թիմերի դարպասապահների համար:
Հաջի Մուստաֆայի համար վերադարձը «Արարատ» անհաջող էր ստացվում, Օլավալե Ֆառայոլայի հետ պայքարում խախտեց խաղի կանոնները և որի համար Աշոտ Ղալթախչյանի կողմից ստացավ կարմիր քարտ:
Դավիթ Տերտերյանը այսօր հանդես էր գալիս ավելի շատ աջ եզրում հաշվի առնելով ինչպես է դասավորվում հանդիպումը: «Ալաշկեր»-ի ֆուտբոլիստներ` Կարեն Նալբանդյանը և Էդգար Փիլոյանը անընդհատ միմյանց հետ են համագործակցում, որը հաջողությամբ էր պսակվում:
Այս թիմերն իրենց պատմության ընթացքում հանդիպել են 50 անգամ, 30 հանդիպում ավարտվել «Ալաշկերտ»-ի հաղթանակով, 13 անգամ «Արարատ»-ի և յոթ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:
Կարեն Նալբանդյանը Էնրիկոյի և Ֆարոյոլայի օգնությամբ հանդերձարան գնալու ճանապարհին կարևոր գոլ է հեղինակում և դուբլի գրանցում իր անվան դիմաց:
«Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ` Վահե Գևորգյանը առաջին խաղակեսից կարող է երկու կարծիք ունենալ, քանի որ իր թիմը մրցակցի նկատմամբ ունենալով առավելություն տրամաբանական է, որ հաշվով ունենալ նաև ավելի մեծ առավելություն:
Երկրորդ խաղակեսում` «Արարատ»-ի խնդիրը գնդակին արագ տիրանալն ու առաջ շարժվելն է, սակայն «Ալաշկերտ»-ը իր մարտավարությունից չի հրաժարվում:
Հանդիպման 55-րդ րոպեից խաղը հավասարվեց մինչ 69-րոպեն` «Արարատ»-ի ֆուտբոլիստ` Ֆայեն մրցակցի տուգանային հրապարակում կանոնների խաղտումով 11մ հարված էր բերում իր թիմին, որը դիպուկ, վստահ իրացրեց` Մոմո Տուրեն:
Այս խաղից հետո` Ալաշկերտը» վաստակում իր առաջին երեք միավորը ընթացիկ մրցաշրջանում և գրավում հինգերորդ տեղը մրցաշարային աղյուսակում, «Արարատը» 1 միավորով եզրափակում այն: Հաջորդ տուրում Վահե Գևորգյանի` «Ալաշկերտը արտագնա խաղում ուժերը կչափի Ռոբերտ Արզումանյանի «Ուրարտու»-ի հետ: Նրանք վերջին անգամ հանդիպել են Vbet Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ` «Նորավանք» «Ուրարտու» խաղում որտեղ Վայոց ձորը ներկայացնող ակումբը հաղթանակի հասավ 3:2 հաշվով, իսկ «Արարատը» սեփական հարկի տակ կընդունի` Արտակ Օսեյանի «Փյունիկ»-ին: