Տիրասպոլի «Շերիֆն» ու Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Արթուր Սերոբյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա ֆուտբոլիստը ձմռանն էր միացել Մոլդովայի ամենատիտղոսակիր թիմին, մասնակցել է 25 պաշտոնական հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:
Ավելի վաղ ֆուտբոլային մեկնաբան, ինսայդեր` Սուրեն Մելիքսեթյանը գրել էր, որ Սերոբյանն այժմ բանակցում է եվրոպական մի քանի ակումբների հետ։