SPORTSWORLD.AM

Ֆերնանդեշը բացատրել է, թե ինչու որոշեց մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»՝ չնայած «Ալ Հիլալի» առաջարկին

16 օգոստոսի 2025 | 15:12:43 | 67

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և ավագ Բրունո Ֆերնանդեշը բացահայտել է, թե ինչու է որոշել չհեռանալ անգլիական ակումբից՝ չնայած այս ամռանը «Ալ-Հիլալի» կողմից ստացած լուրջ առաջարկին: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ սաուդցիները պատրաստ են մանկունիանցիներին վճարել 100 միլիոն ֆունտ (116 միլիոն եվրո) 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար:

 

«Ես դեռ չեմ իրականացրել իմ երազանքները այստեղ։ Կարծում եմ՝ դեռ կարող եմ ինչ-որ բան տալ ակումբին։ Ես միշտ ասել եմ, որ կմնամ այստեղ այնքան ժամանակ, որքան ակումբը կցանկանա։ Գիտեմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» համար դժվար էր, քանի որ դա աննախադեպ գումար էր։ Ահա թե որտեղ եմ ես ուզում լինել։ Ես ուզում եմ իրականացնել իմ երազանքները այստեղ և նվաճել որքան հնարավոր է շատ գավաթներ ակումբի հետ», -  Ֆերնանդեշի խոսքերն մեջբերում է Sky Sports-ը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: