ՊՍԺ-ի հարձակվող` Լի Կանգ-ինը մտածում է փարիզյան ակումբից հեռանալու մասին՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար: Ֆրանսիական գրանդը պատրաստ է բաց թողնել 24-ամյա ֆուտբոլիստին, եթե նրա համար համապատասխան առաջարկ ստանա, հայտնում է Caught Offside-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Նապոլին» ուշադիր հետևում են հարավկորեացի թևայինի հետ կապված իրավիճակին։ Ընդգծվում է, որ լոնդոնյան ակումբը ուղիղ կապ է հաստատել։
Լի Կանգ-ինը ՊՍԺ է տեղափոխվել «Մալյորկայից» 2023 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 խաղ՝ խփելով յոթ գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։ Նա խաղադաշտում անցկացրել է 2458 րոպե։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։