SPORTSWORLD.AM

«Լիվերպուլի» հարձակվող Ալեքսիս ՄաքԱլիստերը խոստովանել է, որ առաջարկ է ստացել Ռուսաստանից։

15 օգոստոսի 2025 | 14:39:41 | 92

«Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիստերը խոսել է, որ իր կարիերայի որոշակի փուլում առաջարկ է ստացել Ռուսաստանից։ Այդ ժամանակ կիսապաշտպանը խաղում էր «Բրայթոնում», և կորոնավիրուսի համաճարակը մոլեգնում էր ամբողջ աշխարհում։

«Մենք՝ ֆուտբոլիստներս, միշտ ասում ենք, որ շատ վաղ ենք տղամարդ դառնում։ Բայց այլ առումներով մենք դեռ տղաներ ենք։ Ես ամեն օր FaceTime-ով կապվում էի մայրիկիս հետ և հարցնում, թե ինչպես միացնել ջեռոցը և որտեղ լցնել աման լվացող հեղուկը։ Եվ երբ մենակ ես և չես խաղում, դեպրեսիայի մեջ ես ընկնում։ Շատերը չգիտեն դա, բայց այդ Սուրբ Ծննդյան տոներին, երբ մարզադաշտերում երկրպագուներ չկային, ես արդեն հավաքել էի ճամպրուկներս։ Բառացիորեն, դրանք արդեն հավաքված էին։ Ես երկու առաջարկ ունեի տեղափոխվելու՝ մեկը Ռուսաստանից, մյուսը՝ Իսպանիայից, և ես որոշում կայացրի։ Մայրիկս վերադարձավ Բուենոս Այրես, և մի օր ես արցունքն աչքերին զանգահարեցի նրան և ասացի. «Ես հեռանում եմ։ Ես այլևս չեմ կարող այսպես անել», - գրել է Մաք Ալիստերը The Players’ Tribune-ի սյունակում։

Ալեքսիսը «Բրայթոնում» խաղացել է 2019-ից 2023 թվականներին։ Նա երկու անգամ վարձավճարով տեղափոխվել է «Արգենտինոս Խունիորս» և «Բոկա Խունիորս»։ 2023 թվականից կիսապաշտպանը խաղում է «Լիվերպուլում»։ 2022 թվականին Մակ Ալիստերը Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ անցյալ մրցաշրջանի ավարտին «մերսիսայդյան» ակումբի հետ նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգան։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: