SPORTSWORLD.AM

«ՆՈԱ»-ն պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում

15 օգոստոսի 2025 | 01:58:53 | 98

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «ՆՈԱ» սեփական հարկի տակ ընդունեց Ջիբլաթարի ներկայացուցիչ «Լիկոլն Ռեդ Իմպս»-ին:

Հանդիպման մեկնարկում Սանդրո Պերկովիչի տղաները ակտիվություն ցուցադրեցին և մի դրվագում կարող էր բացել հաշիվը: Խորվաթ մասնագետը նախախաղային ասուլիսի ընթացքում խոսեց առաջին հանդիպման մրցավարների մասին, նրա խոսքով այնտեղ նշանակվեց տասնմեկ մետրանոց հարված, որը պետք է չնշանակվեր:

Հանդիպման տասներորդ րոպեին Հելդեր Ֆերեյրան մեն-մենակ դուրս գալով մրցակցի դարպասապահի դիմաց չկարողացավ կլոր ուղարկել դարպասապահ ական գծից այն կողմ:

 Մեկնարկային քսան րոպեներին երևանյան ակումբը ավելի շատ էր տիրում գնդակին և թիմի ավագ` Օգնյեն Չանչարևիչի դարպասին մինչ այս գրոհներ չեն եղել: 

  Գրոհների թվով Ուլադ Օմարը և ընկերները կրկին առաջատարն են:

 Դավիդ Սուալեհեի ձախ եզրով սկսած գրոհը ավարտվեց տուգանային հարվածով որի խաղարկումից հետո Նաուզետ Սանտանան որսաց գնդակ:

Սերգեյ Մուրադյանի, Դավիդ Սուալեհեի և Օգնյեն Չանչարևիչի եռյակի ստեղծած դիրքային գրոհը կրկին` «ՆՈԱ»-ի համար անհաջող դասավորվեց:

 Այսպիսով թիմերը գնացին ընդմիջման գոլազուրկ ոչ-ոքի արդյունքի պայմաններում:

Երկրորդ խաղակեսում երկու թիմերն ակտիվ ֆուտբոլ սկսեցին խաղալ և գնդակը խաղադաշտի կենտրոնում չէր մնում: «ՆՈԱ»-ն մոտ 65-րդ րոպեին Մարին Յակոլիսը կարող էր հերոսանալ, որը չստացվեց:

 Երևանյան ակումբի պաշտպանական գոտին համալրած ֆուտբոլիստները խաղավարտից տասներկու րոպե առաջ կարծես հոգնածության պատճառով սխալ են բաց են թողնում, որից օգտվելով մրցակից բարդ դիրքից հարված էր կատարում, որը որսում է Հայաստանի ազգային հավաքականի սերբ դարպասապահ` Օգնյեն Չանչարևիչը:

 Գրոհի աջ եզրում տեղակայված` Ալեն Գրգիչը ով փոխարինման մտավ երկրորդ խաղակեսում, շատ դրվագներում չէր կարողանում աջքի ընկել իր փոխանցումներով, գնդակը հայտնվում էր մրցակցի ոտքերի առաջ կամ լքում խաղադաշտի սահմանները: Ըստ երևույթին խորվաթ 31-ամյա ֆուտբոլիստը պատրաստ չէր մասնակցել այս հանդիպմանը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի 0:0 հաշվով և տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ առաջին խաղակեսում` «ՆՈԱ»-ն ակտիվ ֆուտբոլ `ր խաղում սակայն գրոհների եզրափակիչ փուլը լավ չէր ստացվում նրանց մոտ, դա կարող է ունենալ մի քանի պատճառ հոգնածություն, հոգեբանական լարվածություն և այլն: Հովհաննես Համբարձումյանը մեն-մենակ մնալով Սանտայի հետ բարձր հարվածեց և դա միակ դրվագը չէ այս խաղակեսի ընթացքում: Դիտելով հանդիպումը հասկանալի էր որ այն տեղափոխվելու էր տասնմեկ մետրանոց հարվածը:

Այսպիսով երևանյան ակումբը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: