SPORTSWORLD.AM

ԱՐՏԱԿ ՕՍԵՅԱՆԸ «ՓՅՈՒՆԻԿ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

12 օգոստոսի 2025 | 18:49:40 | 194

Երևանի «Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել 38-ամյա մասնագետ Արտակ Օսեյանի հետ, ով կգլխավորի մեր թիմը։

Օսեյանը նախկինում աշխատել է Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբում: 2014-16 թթ. նա ընդգրկված է եղել մեր թիմի մարզչական շտաբում, իսկ 2016/17 և 2020 թթ. եղել է «Փյունիկի» գլխավոր մարզիչը:

Նշենք, որ Արտակ Օսեյանի մարզչական շտաբում ընդգրկված կլինեն՝ Արթուր Մկրտչյանը, Գոռ Մալաքյանը, Արթուր Ավագյանը, Գուրգեն Հակոբյանը և Չիրո Հոսսեինի Վարդեյին:

Ակումբի ղեկավարությունը վստահում է Օսեյանի փորձին և հավատում, որ նա կկարողանա իր մարզչական հմտություններն ու գիտելիքները ներդնել «Փյունիկի» առաջխաղացման գործում։ Ասվածը Հայաստանի 16-ակի չեմպիոնի տարածաց հայտարարության մեջ 

 

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ՓՅՈՒՆԻԿ» ՖԱ

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: