SPORTSWORLD.AM

«Նապոլին» հրապարակել է սուրճի գույնի նոր համազգեստի լուսանկարը

12 օգոստոսի 2025 | 14:43:27 | 159

«Նապոլին» իր պաշտոնական կայքում հրապարակել է երրորդ մարզաշապիկի լուսանկարները, որը կօգտագործվի 2025/2026 մրցաշրջանում

Մարզաշապիկը  սուրճի գույնի է, ակումբի խորհրդանիշը և հովանավորի լոգոները ակումբի համար ավանդական երկնագույն գույնով են։ Պոլոյի ոճի օձիքը, որը եզրագծված է կապույտ ներդիրներով, նույնպես այլընտրանքային ձևի մաս է կազմում։ Մարզաշապիկը երիզված է երկայնական շերտերով, որոնց մեջ հյուսված է N տառը, որը վերաբերում է թիմի խորհրդանիշին և անվանմանը։ Թևքերի մանժետները նույնպես լրացվում են կապույտ շերտով, իսկ մարզաշապիկի կենտրոնում կա սկուդետտո՝ ի պատիվ անցյալ մրցաշրջանի ավարտին նվաճած առաջնության։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: