SPORTSWORLD.AM

Հայտնի է «Ռեալ Մադրիդի» 2026/27 մրցաշրջանի արտագնա խաղերի համար նախատեսված մարզաշապիկի գույնը

12 օգոստոսի 2025 | 13:47:09 | 88

Մադրիդի «Ռեալի» 2026/2027 մրցաշրջանի արտագնա համազգեստը կլինի կանաչ, հաղորդում է Opaleak-ը։

Հիշեցնենք, որ 2025/2026 մրցաշրջանում Արքայական ակումբը տնային խաղերը կանցկացնի իր սովորական «կրեմագույն» համազգեստով, արտագնա համազգեստը կլինի մուգ կապույտ՝ արծաթե ներդիրներով, իսկ այլընտրանքային համազգեստը՝ վառ կապույտ։

Հավելենք վերջին անգամ կանաչ գույնը «Ռեալ Մադրիդի» արտաքին դաշտի խաղացողների համազգեստի վրա օգտագործվել է 2019/2020 մրցաշրջանում։

Անցյալ մրցաշրջանում մադրիդյան ակումբը նվաճեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և ՖԻՖԱ-ի միջմայրցամաքային գավաթը։ Իսպանիայի առաջնությունում թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը, երկրի գավաթում և Սուպերգավաթում հասավ եզրափակիչ, Չեմպիոնների լիգայում թիմը սայթաքեց քառորդ եզրափակիչ փուլում։ Ակումբային աշխարհի առաջնությունում «սերուցքայինները» չկարողացան հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: