SPORTSWORLD.AM

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է մինչև ամռան վերջ վաճառել ևս չորս ֆուտբոլիստի

11 օգոստոսի 2025 | 13:29:33 | 115

«Մանչեսթեր Յունայթեդը» պլանավորում է բաժանվել չորս ֆուտբոլիստից մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը, հաղորդում է Sky Sports-ը։

 Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանցից յուրաքանչյուրով արդեն իսկ հետաքրքրված ակումբներ կան: «Միլանը» բանակցություններ է վարում դանիացի հարձակվող Ռասմուս Գոյլունի տրանսֆերի շուրջ, իսկ «Բորուսիա Դորտմունդը» պատրաստ է Ջեյդոն Սանչոյին վերադարձնել իր կազմ: «Չելսին» մտադիր է մոտ ապագայում պաշտոնական առաջարկ անել արգենտինացի թևային Ալեխանդրո Գարնաչոյին ձեռք բերելու համար: Բացի այդ, իսպանական «Բետիսը» կրկին քննարկում է բրազիլացի Անտոնիին վարձակալելու տարբերակը:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: