«Բորնմութի» ուկրաինացի պաշտպան Իլյա Զաբարնին շուտով կդառնա ֆրանսիական ՊՍԺ-ի խաղացող: RMC Sport-ի տվյալներով՝ խաղացողն արդեն ժամանել է Փարիզ՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու համար:
Ակումբը, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կհայտարարի տրանսֆերի մասին առաջիկա ժամերին։ Հաղորդվում է, որ 22-ամյա Զաբարնին հինգ տարվա պայմանագիր կկնքի փարիզցիների հետ։
Տրանսֆերի արժեքը կկազմի 63 միլիոն եվրո, գումարած 3 միլիոն բոնուսներ: Զաբարնիի աշխատավարձը ՊՍԺ-ում իր առաջին մրցաշրջանում կկազմի տարեկան 4.5 միլիոն եվրո «մաքուր»:
Հիշեցնենք, որ Իլյա Զաբարնին միացել է «Բորնմութին» 2023 թվականի հունվարին և այդ ընթացքում դարձել է անգլիական ակումբի առանցքային խաղացողներից մեկը։