SPORTSWORLD.AM

Հայտնի է Ուդոյի նոր ակումբը

09 օգոստոսի 2025 | 19:36:24 | 193

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հեռացել է «Փյունիկից»։ Այս մասին հայտնում է «Նռնագույնների»  մամուլի ծառայությունը։

 Transfermarkt-ում առակա տեղեկության համաձայն 30-ամյա ֆուտբոլիստը միացել է սաուդական «Ալ Արաբի» ակումբին, որը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի առաջին դիվիզիոնում (Yelo League)։ Դա երկրի ֆուտբոլային լիգայի համակարգի երկրորդ մակարդակն է՝ Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգայից (Saudi Pro League) հետո։

Ուդոն «Հայաստանի 16-ակի չեմպիոնին միացել էր 2024 թվականի ձմռանը և 2023/24 մրցաշրջանում «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։

 

Լուսանկարը` ՀՖՖ

 

ՀԵՂԻՆԱԿ` ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: