Չարենցավանի «Վան»-ը պայմանագիր է ստորագրել` Սիլվա Դոս Ռեյս Պերեյրա Սամուելի հետ: Նրա նախկին ակումբը բրազիլական «Կոիմբրա»-ն է: Հենակետային կիսապաշտպանը «Վանի» կազմում հանդես կգա 18 համարի ներքո:
Էդգար Թորոսյանի գլխավորած ակումբը նոր մեկնարկած առաջնությունում անցկացրել մեկ հանդիպում սեփական հարկի տակ ընդունելով` «Արարատ-Արմենիա»-ին որտեղ գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակում «Վանը» գտնվում է չորրորդ տեղում մեկ միավորով:
Լուսանկարը` «ՎԱՆ» ՖԱ
ՀԵՂԻՆԱԿ` ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ