«Նյուքասլը» շարունակում է աշխատել «Միլանի» կենտրոնական պաշտպան Մալիկ Չաուի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ, հայտնում է «Միլանի» ներքին աղբյուր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոներիները» նոր բանակցություններ են սկսել 23-ամյա գերմանացու հետ պայմանագիր կնքելու համար։ Գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է, որ կենտրոնական պաշտպանը մնա։ Հաղորդվում է, որ «Միլանը» ցանկանում է Չաուի համար ստանալ այնպիսի գումար, որը համապատասխանում է նրա 18 միլիոն եվրո շուկայական արժեքին։
Հիշեցնենք, որ իտալացիները Չաուին «Շալկեից» ձեռք բերեցին 2022 թվականի ամռանը։ Անցյալ մրցաշրջանում նա 31 խաղում դարձել է 1 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: