SPORTSWORLD.AM

«ՆՈԱ»-Ն ՈՉ-ՈՔԻ ԱՎԱՐՏԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

07 օգոստոսի 2025 | 22:18:50 | 141

Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն/գավաթակիր «ՆՈԱ» արտագնա խաղում ուժերը չափեց Ջիբլաթարի ներկայացուցիչ «Լինքոլն Ռեդ Իմփս»-ի հետ:

Հանդիպումը` Սանդրո Պերկովիչի տղաները ակտիվ սկսեցին և մեկնարկային չորրորդ րոպեին տուգանային հարվածով գրավեց «ՆՈԱ»-ն մրցակցի դարպասը, սակայն այն չարձանագրվեց` Հելդեր Ֆերեյրան Գուդմունդուր Թորարինսոնի փոխանցման ժամանակ գտնվում էր խաղից դուրս իրավիճակում:

Հանդիպման ութերորդ րոպեին Կան Էտեկին նկատելով մրցակցի բաց թողումը բացում է խաղի հաշիվը: Էրիկ Բուակեն ով հայտնվեց Ջիբլաթարի ներկայացոիցչի տուգանային հրապարակում սպառնալից հարված կատարեց սակայն որսաց` գնդակը` Նաուզետ Սանտանան: «ՆՈԱ»-ն մեկ կորստով էր մեկնել մրցավայր: Հայաստանի ներկայացուցչի պատվիրակությունից վնասվածքի պատճառով բացակայում է` Հովհաննես Հարությունյանը: 

Մեկնարկային երեսուն րոպեներին` Գոռ Մանվելյանը և խաղընկերները ավելի քիչ են տիրում գնդակին, բայց այդ իրավիճակում գտնվում են հաղթաժողի կարգավիճակում, սակայն մրցակցին պետք չէ թերագնահատել, ոչ վաղ անցյալում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ոչ-ոքի 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը: Այդ ժամանակ բոլորը համակարծիք էին, որ մեր ընտրանին պետք հաղթանակով ավարտեր այդ հանդիպումը: 

Սանդրո Պերկովիչի գլխավորությամբ «ՆՈԱ»-ն մեկ հանդիպում անցկացրել նոր մեկնարկած Ֆաստեքս Պրեմիեր լիգայի շրջանակում 4:0 հաշվով առավելության հասնելով Գյումրիի «Շիրակի նկատմամբ և այդ պահին երեքական միավորով առաջատարներն են` «ՆՈԱ»-ն և «Փյունիկը»: «Նռնագույններն» ևս հաղթանակով մեկնարկեցին ընթացիկ առաջնությունը 2:1 հաշվով հաղթելով «Ալաշկերտ»-ին, որը վերջին հանդիպումն էր` Եղիշե Մելիքյանի համար «Փյունիկ»-ի ղեկին:

Յան Էտեկին խաղտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում քաշելով մրցակցի մարզաշապիկից վաստակեց 11մ հարված Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասին, որը առաջին հարվածով փրկեց սերբ դարպասապահը, սակայն երկրորդ հարվածով` Թժեյ Դե Բարը հավասարեցրեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսում տան տերերն էին թելադրում խաղը, ավելի շատ տիրում գնդակին և սա մի խաղում, որ մրցակից թիմի մեծ մասը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ չեն: Մարին Յակոլիշը հանդիպման 62-րդ րոպեին գրավեց դարպասը սակայն մրցավարը արձանագրեց խաղից դուրս իրավիճակ: Ստացվում է` Վիրջիլ Պինսոնը և ընկերները երկու անգամ գրավել են` Խուանխո Բեզարեսի գլխավորած թիմի դարպասը խաղից դուրս իրավիճակից:

Կիկե Գոմեսը ձեռնունայն թողնելով «ՆՈԱ»-ի երկու պաշտպաններին հարվածեց դարպասին, սակայն գնդակի չկարողացավ դիպուկ հարվածել: Այս խաղում ընդհանուր առմամբ` «ՆՈԱ»-ն ութ դեղին քարտ ստացավ, որից մեկը բաժին հասավ` Սանդրո Պերկովիչին: Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին Ուլադ Օմարը առաջ մղեց իր թիմին, բայց մրցավարը այն չարձանագրեց: 

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին ժամը 21:00-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: