SPORTSWORLD.AM

Ռոնելու Լուկակու. «32 տարեկան եմ ու շարունակում եմ մրցունակ լինել

07 օգոստոսի 2025 | 14:00:49 | 145

Իտալական «Նապոլիի» հարձակվող` Ռոմելու Լուկակուն La Gazzetta dello Sport-ի հետ զրույցում  գովեստի խոսքեր է հնչեցրել «Ռեալի» նախկին առաջատար Կարիմ Բենզեմայի հասցեին:

«32 տարեկան եմ ու շարունակում եմ մրցունակ լինել ամենաբարձր մակարդակում: Ամեն ինչ անում եմ դրա համար, ես նույնիսկ տանն իմ սեփական մարզասրահն ունեմ:

Իհարկե, հիանում եմ Լեո Մեսիի, Կրիշտիանու Ռոնալդուի, Զլատան Իբրահիմովիչի ու Ռոբերտ Լևանդովսկիի կարիերայով, նրանք իսկապես հիասքանչ են, բայց ինձ համար իսկական օրինակը Կարիմ Բենզեման է, որը 32-ից հետո նվաճեց «Ոսկե գնդակը»: Նա ինչ շատ է ոգեշնչում: Ամեն ինչում դրականը տեսնելը և ճիշտ ուղու վրա հայտնվելը կարևոր են: Լեբրոն Ջեյմսը նույնպես այդ միտքն է արտահայտում»,- ասել է բելգիացի ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: