SPORTSWORLD.AM

Եղիշե Մելիքյան. Ցավոք, չնայած իմ պատրաստակամությանը, նրա հետ կրկին աշխատելու հնարավորություն չեմ ունենա:

06 օգոստոսի 2025 | 22:47:39 | 295

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Վարազատ Հարոյանի` ազգային թիմի կազմում մրցելույթներն ավարտելու որոշումը, տեղեկացնում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր`Սուրեն Մելիքսեթյանը.

 

«Հարգանքով եմ ընդունում Վարազդատ Հարոյանի՝ Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու որոշումը: Շնորհակալ եմ նրան բացառիկ նվիրման և տարիներ շարունակ հավաքականում բարձր մակարդակով ելույթների համար:

Ցավոք, չնայած իմ պատրաստակամությանը, նրա հետ կրկին աշխատելու հնարավորություն չեմ ունենա: 

Հարոյանն ազգային հավաքականի իսկական առաջատարի մարմնավորում է, իրական լիդեր ու պրոֆեսիոնալ: Մենք պատրաստ ենք կազմակերպել հավաքականում Հարոյանի հրաժեշտի հանդիպումը:

Կարծում եմ՝ Վատոյի պես ֆուտբոլիստներին ազգային հավաքականը պետք է ճանապարհի ըստ արժանվույն»,- ասել է` Եղիշե Մելիքյանը:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: