SPORTSWORLD.AM

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ԵՂԻՇԵ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

06 օգոստոսի 2025 | 13:33:30 | 307

Այսօր օգոստոսի 6-ին ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշմամբ` Եղիշե Մելիքյանը պաշտոնապես դարձավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:

Եղիշե Մելիքյան ծնվել է 1979 թվականի օգոստոսի 13 Երևանում: Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ հանդես է եկել ձախ եզրային պաշտպանի դիրքում: Վերջին ակումբը եղել է ուկրաինական «Գովեռլա» ակումբը: Հայաստանի Հավաքականի կազմում անցկացրել է 29 հանդիպում:

 

Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել հայկական և ուկրաինական ակումբներում` 

1997-99թթ «Դվին» Արտաշատ

1999/2000թթ «Ցեմենտ»

2000/2001թթ «Արաքս»

2001/2002թթ «Բանանց» (ներկայիս «Ուրարտու»)

2002/2003թթ «Մետալուրգ» Դոնեցկ

2006/2007թթ «Ստալ» Ալչևսկ

2006/2007թթ «Մետալուրգ» Դոնեցկ

2007/2008թթ «Բանանց» (ներկայիս «Ուրարտու»)

2009/2010թթ«Զարյա»

2009/2010թթ «Ուլիս»

2010/2011թթ «Կրիմտեպլիցա»

2010/2013թթ «Գովերլա»

 

Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո անցում է կատարել մարզչական գործունեության կրկին Ուկրաինայում:

 

2015թ. «Մետալուրգ Մ19» Դոնեցկ` Գլխավոր մարզիչ

2015թ. «Մետալուրգ Մ21» Դոնեցկ` Գլխավոր մարզիչ

2015/2016թթ «Ստալ Մ19» Կամենսկ` Գլխավոր մարզիչ

2016 - «Ստալ» Կամենսկ` Գլխավոր մարզչի օգնական

2016/2017թթ - «Ստալ Մ21» Կամենսկ` Գլխավոր մարզիչ

2017/2018թթ.- «Ստալ» Կամենսկ` Գլխավոր մարզիչ

2019/2020թթ. - «Լվով» Լվով` Գլխավոր մարզչի օգնական

2019/2020թթ - «Լվով» Լվով` Գլխավոր մարզիչ

2020 թվականին վերադառնալով Երևան գլխավորել է «Ալաշկերտ» ՖԱ մինչև 2021 թվականը:

 

2021 թվականին տեղափոխվելով Երևանի «Փյունիկ», որը այդ ժամանակահատվածում «Նռնագույններն գտնվում էին ճգնաժամային պայմաններում և ներքին առաջնության մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղում: Կարճ ժամանակ անց Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբի հետ դարձավ Հայաստանի չեմպիոն, որը 33-ամյա ակումբի պատմության 15-րդ չեմպիոնությունն էր այնուհետև այդ թիվը հասավ 16-ի: 

 

Հայաստանի ութակի գավաթակիր ակումբի ղեկին` Եղիշե Մելիքյանը հանդես է ՈՒԵՖԱ հովանու ներքո մրցաշարերի որակավորման փուլերում: Առավել հաջողված ` ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգան, որի շրջանակում Հայաստանի տասնյակի սուպերգավաթակիրը հասել է մինչև խմբային փուլ (ներկայիս լիգայի փուլ) և դարձել հայկական առաջին ակումբը, որը հասել է այդ նվաճմանը:

 sportsworld.am-ի ողջ անձնակազմը շնորհավորում է` Եղիշե Մելիքյանին նոր նշանակման կապակցությամբ մաղթելով հաջող և հաղթական ելույթներ ազգային հավաքականի ղեկին:

 Խոսելով իր նշանակման մասին՝ Եղիշե Մելիքյանն ասել է.

 

«Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը: Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի: Այս պահին ժամանակն է համատեղելու ուժերը: Ես կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ»:

 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Եղիշե Մելիքյանի նշանակմանը, նշել է.

 

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան’ տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, ով շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել է երկար ճանապարհ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից մինչև վերջին տարիներին հայկական ակումբային ֆուտբոլում կրկնակի չեմպիոնություն նվաճած մարզիչ:

 

Լիահույս ենք, որ ՀՖՖ աշխատակազմի և Եղիշե Մելիքյանի համագործակցության և ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը կկարողանա հասնել լավ արդյունքների: Կարծում եմ, որ համախմբման և միասնականության շնորհիվ մենք կկարողանանք քայլ առաջ կատարել»:

 

ՀԵՂԻՆԱԿ` ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: