Օգոստոսի 9-ին նախատեսված Ֆաստեքս Պրեմիեր լիգայի երկրորդ մրցափուլի «Արարատ» «Վան» հանդիպումը կկայանա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում, քանի որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կատարվում են խոտածածկի բարելավման աշխատանքներ: Հայտնում է «ԱՐԱՐԱՏ» ՖԱ մամուլի ծառայությունը:
Հավելենք օգոստոսի 3–ին Երևանում կայացավ ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգն ու պարային շոուն։ Երևանյան համերգը Լոպեսի «Up all night» շրջագայության մի մասն էր։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` «Արարատ-Արմենիա»-ն Երևանում ընդունելու է չեխական «Սպարտա Պրահա»-ին, իսկ սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը կսկսի պայքարը ԱԱ-2026 թվականի առաջնության ընտրական փուլում տանն ընդունելով Պորտուգալիայի ընտրանուն:
ՀԵՂԻՆԱԿ` ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ