Ֆաստեքս Պրեմիեր լիգայի առաջին մրցափուլում Երևանի «Փյունիկը» մրցակցի հարկի տակ առավելության հասավ «Ալաշկերտ»-ի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը բացեց 20-ամյա` Ջուլիեն Էյմարդ Բատիոնոն (41): Հանդիպման 46-րդ րոպեին կոտ դ իվուարցին գրավեց սեփական դարպասը հաշիվը դարձնելով 1:1:
Հանդիպման հիմնական ժամանակից տասներկու րոպե առաջ Դանիլ Կուլիկովը առաջ մղեց «Նռնագույններին», որը հաղթանակ պարգևեց Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբին:
Այս խաղից հետո 16-ակի չեմպիոնը երեք միավորով երկրորդ տեղում է մրցաշարային աղյուսակում: Հաջորդ տուրում «Փյունիկը» հկժյուր կգնա «Շիրակ»-ին, «Ալաշկերտը» արտագնա խաղում ուժերը կչափի «Արարատ-Արմենիա»-ի հետ:
Զուգահեռ ընթացող խաղում Էդգար Թորոսյանի «Վանը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց` սուպերգավաթկիր` «Արարատ-Արմենիա»-ի հետ:
Լուսանկարը` «ՓՅՈՒՆԻԿ» ՖԱ
ՀԵՂԻՆԱԿ` ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ