SPORTSWORLD.AM

Ժունինիոն լքում է Երևանի «Փյունիկը»

02 օգոստոսի 2025 | 13:06:19 | 154

Ժունինիոն հեռացել էր «Փյունիկ»-ից, հայտնում է Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբի մամուլի ծառայությունը:

Բրազիլացի ֆուտբոլիստը երևանյան ակումբում հանդես էր գալիս 2021 թվականի հունիսից։

«Փյունիկի» կազմում Ժունինյոն երկու անգամ (2021/22 և 2023/24 թթ․) դարձել է Հայաստանի չեմպիոն։

Եվրագավաթներում նա 27 խաղ է անցկացրել «Փյունիկում» ու այդ ցուցանիշով զիջում է միայն Յուսուֆ Օտուբանջոյին։

Առավել հիշարժան են մեր թիմում բրազիլացու խփած գոլերը 2022 թվականին՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության երկրորդ փուլում Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» և Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում Լիտվայի «Ժալգիրիսի» դարպասները։

Ընդհանուր առմամբ, Ժունինյոն «Փյունիկի» կազմում անցկացրել է 122 խաղ, որոնցում դարձել է 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Շնորհակալություն ենք հայտնում Ժունինյոյին՝ «Փյունիկում» անցկացրած տարիների ու ցուցաբերած նվիրվածության համար։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: