SPORTSWORLD.AM

Եղիշե Մելիքյանը կարող է գլխավորել ազգային ընտրանին

01 օգոստոսի 2025 | 19:48:49 | 269

Մարզական լրագրող, ինսայդեր` Սուրեն Մելիքսեթյանը սոց ցանցի իր էջում գրել է ըստ որի Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյանը մոտ օրերս կլքի Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբի ղեկը և կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

Մելիքսեթյանի գրառումը ստորև`

«Իմ ունեցած տեղեկություններով Եղիշե Մելիքյանն առաջիկա օրերին կհեռանա «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնից և մեծ հավանականությամբ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

Նախքան «Դյորի» հետ պատասպան խաղը Մելիքյանը հանդիպում և քննարկումներ է ունեցել ՀՖՖ ղեկավարության հետ: 

«Փյունիկի» նոր գլխավոր մարզչի հավանական թեկնածու է Վարդան Մինասյանը, որը թիմի ներկայիս կազմի շատ խաղացողների հետ նախկինում աշխատել է «Արարատ-Արմենիայում»:

Հիշեցնենք հայ մասնագետի գլխավորությամբ` «Նռնագույններն երկու անգամ նվաճել են Հայաստանի չեմպիոնի կոչումը:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: