SPORTSWORLD.AM

ԿԼ. ՄԵԿ ՀԱՂԹԱՆԱԿ ՄԵԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

01 օգոստոսի 2025 | 15:06:51 | 215

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը հյուրընկալվեց հունգարական` «Դյոր»-ին: Երևանյան ակումբը այս խաղին մոտեցել չնչին առավելությամբ: Եղիշե Մելիքյանի տղաները Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումը ավարտեց հաղթանակով (2:1):

 Այս խաղից առաջ` «Փյունիկից» հեռացավ նիգերիացի հարձակվող` Յուսուֆ Օլայտան Օտուբանջոն, ում անդրադարձավ հայ մասնագետը նախախաղային ասուլիսի ընթացքում ասելով` Դա մեզ համար լուրջ կորուստ է, բայց սա ֆուտբոլ է»: Նախորդ հանդիպման համեմատ` Եղիշե Մելիքյանը մեկնարկային կազմում փոփոխություններ չի կատարել: 

«Դյորը» մեկնարկային տասնհինգ րոպեների ընթացքում վտանգավոր պահեր չունեցավ և «Փյունիկը» հստակ պաշտպանվում էր, բայց 16-րդ րոպեին` Ֆելիպե Ալմեյդան պայքար չառաջարկեց մրցակցին և Նադիր Բենբուալին գլխի հարվածով գրավում է` Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը:

«Դյորը» հաջողության հասնելուց հետո դիմեց պրեսինգ գործողությունների, դիրքավորվելով Հայաստանի ներկայացուցչի տուգանային հրապարակի մատույցներում և փորձում հաջողությունը զարգացնել:

«Դյորը» առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից տասնհինգ րոպե առաջ դիմում էր կոպիտ խաղարկումների:

 Գրոհները հունգարական ակումբը կազմակերպում էր մասնավորապես գրոհի աջ եզրով դիմելով` Նֆանսու Նիյեի օգնությանը:

«Նռնագույններն» սիրում են հանդերձարանի ճանապարհին խոցել մրցակիցների դարպասները, սակայն այս անգամ չհաջողվեց` Մարիուս Նուբիսսին հայտնվելով` Բալաժ Բորբելիի գլխավորած թիմի տուգանային հրապարակում ում իր օգնությունը առաջարկեց Խավի Մորենոն, Կամերունցի 29-ամյա ֆուտբոլիստը նախընտրեց և և չփոխանցել կլորը և հարվածեց որն որսաց` Սամուել Պետրասը: Այսպիսով թիմերն ընդմիջման գնացին ընդհանուր դիմակայության հավասար հաշվի պայմաններում:

Երկրորդ խաղակեսը «Դյորը» ակտիվ է սկսում բայց դրության տերը` Հենրի Ավագյանն էր: Առավելապես ակտիվ էր Գավրիչը: 

 Փոլ Անտոնը և խաղընկերները ճնշումն մեծացնում է և խախտումներով կանգնեցնում «Փյունիկի» ձեռնարկած գրոհները:

Հանդիպման 67-րոպեին` Եղիշե Մելիքյանը կատարեց կրկնակի փոփոխություն Մատաս Վարեյկային և Դանիել Կոլիկովին փոխարինեցին` Էրիկ Օկանսին և Կառլեն Հովհաննիսյանը: 

Հանդիպման 69-րդ րոպեին «Փյունիկը» կրկին գնդակ է ընդունում սեփական դարպասը, որն գրանցվում է ալժիրցի` Նադիր Բենբուալիի անվան դիմաց։

Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբի գլխավոր մարզիչը երեկ կայացած մամուլի ասուլիսում ասել էր նաև բարդ հանդիպում է սպասվում` «Փյունիկի» համար և դիտելով հանդիպումը բոլորն կհամոզվեն դրանում: 

Եղիշե Մելիքյանի կատարած փոփոխությունները տալիս են իրենց պտուղները խաղադաշտ դուրս եկած Միխայիլ Կովալենկոյի և Էրիկ Օկանսիի համագործակցության արդյունքում հավասարվում է դիմակայության հաշիվը (3:3):

«Փյունիկը» չկարողացավ պահպանել հաշվի հավասարակշռությունը հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին անկյունայինի խաղարկումից հետո` Դանիել Շտեֆուլյը առաջ մղեց իր թիմին դիմակայությունում:   Այսպիսով` «Փյունիկը» ցավալի պարտություն էր կրում և դուրս մնում հետագա պայքարից:

 

 

Այսօր Կոնֆերենցիաների լիգայում Հայաստանն ուներ ևս մեկ ներկայացուցիչ: «Արարատ-Արմենիա» որակավորման երկրորդ փուլի պատասխան մրցավեճում հյուրընկալվեց «Ունիվերսիտատյա Կլուժ»-ին և առավելության հասավ 2:1 հաշվով: 

Հիշեցնենք երևանյան խաղում` Մանուել Տուլիպայի տղաները հանդիպումը ավարտել էին գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: 

Հավելենք, որ ռումինական ակումբի գլխավոր մարզիչ` Օվիդիու Սաբեուն հանդիպումից հետո ասել էր` «Արարատ-Արմենիան» թույլ մրցակից է մենք կհաղթահարենք նրանց արգելքը և կշարժվենք առաջ»: Այս հոգեբանությամբ մոտեցան պատասխան հանդիպմանը, որը տխուր ավարտ ունեցավ նրանց համար:

Հանդիպման հաշիվը բացեց` Յովո Լուկիչը առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին: Հանդիպման 53-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց` Կամո Հովհաննիսյանը: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 117-րդ րոպեին` «Արարարատ-Արմենիա»-ին առաջ մղեց` Փոլ Այոնգոն Ջոնաթան Դուստրերի հետ համագործակցության արդյունքում:

Այսպիսով` Սև ու սպիտակները» նվաճում ԿԼ որակավորման երրորդ փուլի ուղեգիր, որտեղ ուժերը կչափի` «Սպարտա Պրահա»-ի հետ:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: