SPORTSWORLD.AM

Երկրպագուները հանդես են եկել միասնական հայտարարությամբ

02 մարտի 2025 | 14:42:11 | 28

 Հայաստանի բոլոր ֆան շարժումներն հանդես են եկել հայտարարությամբ մարտի 1-ին կայացած Ֆաստեքս Պրեմեր լիգայի 21-րդ տուրի` «Փյունիկ» «Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում անցկացրած խաղաղ բողոքի ակցիայի հետևանքով ֆան շարժման անդամների ձերբակալության վերաբերյալ:

 

«Տեղեկացնում ենք, որ ՀՊԼ «Փյունիկ» - «Արարարտ-Արմենիա» հանդիպման ժամանակ նախապես հայտարարված և խաղաղ՝ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանության բռնի և ոչ համաչափ ուժի կիրառման արդյունքում ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագուներ։

 

Հարկ ենք համարում նշել, որ ակցիայի մասնակիցները ոստիկանության հետ բանակցության ժամանակ ներկայացրել են պատրաստակամություն լքել խաղադաշտը և հանդիպել ՀՖՖ ղեկավար անձնակազմից որևիցե մեկի հետ, ինչը կտրականապես մերժվել է ՀՖՖ ներկայացուցչի կողմից, որից հետո սկսվել է անհարկի ուժի կիրառումը։

 

Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ ակցիաները կրում են բացառապես խաղաղ և ֆուտբոլային բնույթ։

 

Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել անհարկի ձերբակալվածներին։

 

Ֆուտբոլը երկրպագուներինն է, մեր կամքը անկոտրում է: Հրաժարականն անխուսափելի է»։

Ասված է հայտարարության մեջ:

 

Նշենք, որ ավելի վաղ կային տեղեկություններ ձեռբակալվել է 11-ից 18 երկրպագու:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: