SPORTSWORLD.AM

Յուսուֆ Օլայտան Օտուբանջոն «Նասաֆ» ՖԱ-ի ֆուտբոլիստ

30 հուլիսի 2025 | 15:05:40 | 301

Ուզբեկական «Նասաֆ» ֆուտբոլային ակումբը մեկուկես տարվա աշխատանքային պայմանագիր է ստորագրել Երևանի «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օլայտան Օտուբանջոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է «Նասաֆի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ փորձառու հարձակվողը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Հայաստանի, Սլովակիայի, Ավստրիայի, Իսպանիայի և Նիգերիայի ակումբներում։

«Հաջողություն ենք մաղթում մեր նոր խաղացողին։ Վստահ ենք, որ Յուսուֆ Օլայտան Օտուբանջոն մեծ ներդրում կունենա թիմի հաղթանակներում և կարևոր դեր կխաղա առանցքային հանդիպումներում», — գրված է ուզբեկական ակումբի հայտարարության մեջ։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: