«Բարսելոնան» X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հաջողությամբ վիրահատվել է մեջքի ստորին հատվածում։
«Առաջին թիմի խաղացող Մարկ-Անդրե տեր Շտեգենը հաջողությամբ ենթարկվել է մեջքի ստորին հատվածի ևս մեկ վիրահատության, որը կատարվել է բժիշկ Ամելի Լեգլիի կողմից՝ Բորդոյի սպորտային կլինիկայում ակումբի բժշկական ծառայության հսկողության ներքո։ Նա հասանելի չէ խաղերին մասնակցելու համար։ Նրա վերականգնման ընթացքը կորոշի, թե երբ նա կկարողանա վերադառնալ», - ասվում է «Բլաուգրանա»-ի հայտարարության մեջ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ 33-ամյա դարպասապահի վերականգնողական շրջանը կարող է լինել չորս ամիս։