Մյունխենի «Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտարարեց կոլումբիացի թևային Լուիս Դիասի՝ «Լիվերպուլից» տեղափոխության մասին։ Կողմերը ստորագրել են չորս տարվա պայմանագիր։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ 28-ամյա ֆուտբոլիստի գործարքը կկազմի 75 միլիոն եվրո: «Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել Ալեքսանդր Իսակին «Նյուքասլից»:
Հիշեցնենք, որ Դիասը «Լիվերպուլում» խաղում է 2022 թվականից, որտեղ տեղափոխվել է «Պորտուից»։ Անցյալ մրցաշրջանում Դիասը մասնակցել է բոլոր մրցաշարերի 50 խաղի, որոնցում խփել է 17 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։