SPORTSWORLD.AM

Ռոդրիգոն մերժել է «Տոտենհեմ»-ին

29 հուլիսի 2025 | 20:46:48 | 136

Մադրիդի «Ռեալի» հարձակվող` Ռոդրիգո Գոեսը չի ցանկանում տեղափոխվել «Տոտենհեմ Հոթսպուր», - X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում գրել է Footmercato-ի լրագրող` Սանտի Աունան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբը միացել է բրազիլացի ֆուտբոլիստի համար պայքարին, սակայն իրականում «Տոտենհեմը» համապատասխան խնդրանք էր ներկայացրել, սակայն ակումբների միջև հնարավոր տրանսֆերի վերաբերյալ երկխոսություն չի եղել։ Նշվում է, որ բրազիլացին պատրաստ է լքել «Լոս Բլանկոսը» միայն «Տոտենհեմ Հոտսպուրից» ավելի մեծ ակումբ տեղափոխվելու համար։

Անցած մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 54 խաղ, խփել 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt կայքի տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: