«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի պայմանագիրը և սպասում է, որ ֆուտբոլիստը տա թույլտվությունը՝ նոր գործակալի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը մտադիր է հոլանդացու հետ պայմանագիր կնքել մինչև 2028 թվականը՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Սակայն, խաղացողը նախ պետք է խզի գործարար կապերը իր ներկայիս ներկայացուցիչ Ալի Դուրսունի հետ, որի հետ նա մի քանի ամիս անհամաձայնություններ ունի։ Միայն այդ դեպքում ֆուտբոլիստը կկարողանա ակումբին տեղեկացնել, թե ով է այն իրավաբանական անձը, որի հետ բանակցություններ կվարվեն։
28-ամյա կիսապաշտպանը «Բլաուգրանա»-ում խաղում է 2019 թվականից։ Անցյալ մրցաշրջանում դե Յոնգը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։