Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր թիմի հաջողություններում Կևին դե Բրույնեի ներդրման մասին։ Շաբաթ օրը բելգիացի ֆուտբոլիստը օգնեց «Քաղաքայիններին» հաղթել «Պլիմութին» Անգլիայի գավաթի խաղում (3:1)՝ դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
«Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» պատմության երեք կամ հինգ լավագույն խաղացողներից մեկն է, դրանում կասկած չկա։ Ամեն անգամ, երբ Քևինը լավ է խաղում, ես դառնում եմ մոլորակի ամենաերջանիկ մարդը:
Նա շատ մեծ օգուտ բերեց ինձ և թիմին», պորտուգալացի մասնագետի խոսքերն մեջբերում է Gazeta.Ru-ն։