Լևերկուզենի «Բայերի» «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմից ձեռք է բերել հարձակվող Ֆարիդ Ալֆ-Ռուպրեխտին ։ Այս մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական էջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): 19-ամյա խաղացողի համար վճարվել է 1.3 միլիոն եվրո։ Պայմանագիրը նախատեսված է հինգ մրցաշրջանի համար։
Գերմանացի ֆուտբոլիստը, որը խաղում է որպես վինգեր, անգլիական ակումբի համակարգում է 2022 թվականից, որտեղ տեղափոխվել է Համբուրգի երիտասարդական թիմից։
Անցած մրցաշրջանում Ալֆա-Ռուպրեխտը մասնակցել է բոլոր մրցաշարերի 19 հանդիպման՝ խփելով 10 գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստը նախկինում հրավիրվել էր Գերմանիայի մինչև 18 տարեկանների հավաքական, որտեղ չորս խաղում խփել է մեկ գոլ։