«Լիվերպուլը» և «Բավարիան» սկզբունքային համաձայնության են եկել թևային հարձակվող Լուիս Դիասի տրանսֆերի վերաբերյալ՝ 75 միլիոն եվրոյի դիմաց։ 28-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչև 2029 թվականը։ Այս մասին հայտնել է Sky Sport Germany-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կոլումբիացի թևային հարձակվողի տրանսֆերի հարցը համարվում է փակված։ Բժշկական զննման արդյունքները հայտնի կլինեն հաջորդ շաբաթ։
Հարձակվողը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Պորտուից» 2022 թվականի ձմռանը։ Անցյալ մրցաշրջանում Դիասը բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 խաղ՝ խփելով 17 գոլ և կատարելով ութ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։
Հարձակվողը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Պորտուից» 2022 թվականի ձմռանը։ Անցյալ մրցաշրջանում Դիասը բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 խաղ՝ խփելով 17 գոլ և կատարելով ութ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt կայքի տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։