SPORTSWORLD.AM

ՊՍԺ-ն համաձայնության է եկել նոր դարպասապահի հետ

27 հուլիսի 2025 | 14:53:27 | 87

ՊՍԺ-ն համաձայնության է եկել «Լիլի» դարպասապահ Լուկաս Շևալյեի հետ անձնական պայմանագրի կետերի շուրջ ։ Այս մասին X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում հայտնել է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ «Լիլը» 23-ամյա դարպասապահի տրանսֆերի համար կպահանջի 40 միլիոն եվրո։ Ֆրանսիացին կարող է փոխարինել Ջանլուիջի Դոննարումային, որի աշխատանքային պայմանագիրը լրանում է հաջորդ ամռանը։ Մայրաքաղաքային ակումբը դեռևս համաձայնության չի եկել իտալացու հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում։

Անցած մրցաշրջանում Շևալյեն Լիգա 1-ում անցկացրել է 34 խաղ՝ 11-ում անառիկ պահելով դարպասը։ Չեմպիոնների լիգայում դարպասապահը 10 խաղում բաց է թողել 13 գոլ։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: