«Ֆուլհեմը» «Մոնպելյեից» ձեռք է բերել դարպասապահ Բենջամին Լեկոմբին ։ Այս մասին հաղորդում է «Քոթեջերսի» պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Դարպասապահը Նիորի սան է և խաղացել է Լորյանում, Դիժոնում, Մոնակոյում և Էսպանյոլում որպես ավագ։ Նա նաև խաղացել է Ֆրանսիայի ազգային հավաքականի երիտասարդական և պատանեկան մակարդակներում։ Ընդհանուր առմամբ, խաղացողը Լիգա 1-ում անցկացրել է 329 հանդիպում: Անցած ակումբային մրցաշրջանի 30 խաղերում Լեկոմբը բաց է թողել 68 գոլ և մեկում պահել է անառիկ դարպասը։
Անցած մրցաշրջանում «Ֆուլհեմը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 11-րդ տեղը: