SPORTSWORLD.AM

Իլյա Զաբարնիի ՊՍԺ տեղափոխության վերաբերյալ նոր բանակցություններ են տեղի ունեցել

27 հուլիսի 2025 | 10:30:09 | 76

Երեկ՝ հուլիսի 26-ին, նոր բանակցություններ են տեղի ունեցել անգլիական «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբորնիի ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» հնարավոր տեղափոխության վերաբերյալ ։ Այս մասին հայտնել է հայտնի ինսայդեր Ջամելը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբի ղեկավարության մոտ աճում է լավատեսությունը այս հարցի լուծման վերաբերյալ, քանի որ կողմերը մոտ են բոլոր պայմանների շուրջ համաձայնության գալուն։ Նշվում է, որ փարիզցիների նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մի քանի հանդիպումներ է ունեցել Բորնմութի նախագահի հետ:

Նաև ընդգծվում է, որ ֆուտբոլիստն ինքը մասնակցել է բանակցություններին՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ քննարկելով նրա ղեկավարությամբ խաղալու մտադրությունները: Ուկրաինացի պաշտպանը անմիջապես մարզչին հստակեցրել է, որ ցանկանում է խաղալ փարիզյան գրանդի կազմում՝ չնայած այլ ակումբների հետաքրքրությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Փարիզի ղեկավարությունը Զաբարնիի համար առաջարկում է 60 միլիոն եվրո, սակայն այս գումարը չի բավարարել «Բորնմութին», որը ցանկանում էր 70 միլիոն եվրո։ Դրանից հետո ակումբների միջև բանակցությունները ժամանակավորապես դադարեցվել են։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: