SPORTSWORLD.AM

Ալ-Նասրի մարզիչ Ջեսուս. Հայրս հիվանդության ժամանակ աշխատում էր, որպեսզի ընտանիքը գումար ունենա

26 հուլիսի 2025 | 21:49:31 | 96

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը հիշել է իր մանկությունը։ 70-ամյա Ժեզուսը այս ամառ ստանձնել է «Ալ-Նասրի» ղեկավարությունը։

 «Հայրս աշխատում էր ընտանիքի համար, և նույնիսկ հիվանդ ժամանակ գնում էր աշխատանքի։ Որովհետև բավարար գումար չկար։ Ես 17 տարեկանից աշխատում էի որպես կրտսեր մարզիչ «Սպորտինգում», և նույնիսկ այդ ժամանակ ես ավելի շատ էի վաստակում, քան հայրս։ Վաստակած գումարը տալիս էի մորս։ Հայրս հպարտանում էր ինձնով, որովհետև ես աշխատանքի էի գնում «Սպորտինգում»։ Ծնողներս հրաշք են։ Իմ ընտանիքը նյութական հարստություն չուներ, բայց հայրս անընդհատ հոգևոր բաներ էր սովորեցնում ինձ», - Ժեզուսի խոսքերն մեջբերում է` A Bola-ն՝ հղում անելով RTP-ին։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը մեկնարկում է օգոստոսի 21-ին։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: