Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամները շարունակում են ելույթները Իսպանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Հուլիսի 26-ին մրցահարթակ դուրս եկան 65 կգ քաշային պատանիները: Հայաստանի հավաքականից Արտուշ Գրիգորյանը պոկում վարժությունում բարձրացրեց 112 կգ, 116 կգ: Հրում վարժությունում Գրիգորյանը գլխավերևում պահեց 140 կգ: Երկամարտի 256 կգ արդյունքով` նա Եվրոպայի առաջնությունում 6-րդն է: Հայտնում է ՀԾՖ մամուլի ծառայությունը:
Լուսանկարը` WFA