«Ալ-Նասրի» հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկար է հրապարակել սաուդյան ակումբի մարզումից, որը տեղի է ունեցել թիմի նոր մրցաշրջանին նախապատրաստվելու շրջանակներում։
«Ամեն ինչ սկսվում է հիմա։ Հայացք դեպի ապագա։ Մենք բոլորս ներկա ենք», - գրել է 40-ամյա հարձակվողը իր X սոցիալական ցանցի էջում (նախկինում՝ Twitter):
Սաուդյան Արաբիայի առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի 2025 թվականի օգոստոսին։ Վերջին մրցաշարի արդյունքներով «Ալ-Նասրը» վաստակեց 70 միավոր և զբաղեցրեց երրորդ տեղը։ «Ալ-Իթթիհադը» զբաղեցրեց առաջին տեղը 83 միավորով։
Անցած մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 խաղ, խփել 35 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։