«Նյուքասլ Յունայթեդը» հետաքրքրված է «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյի ծառայություններով , եթե հարձակվող Ալեքսանդր Իսակը հեռանա ակումբից, հաղորդում է Sky Sports-ը։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել , որ «Լիվերպուլը» միակ թիմն է, որը լրջորեն հետաքրքրված է Շվեդիայի հավաքականի խաղացողով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կաղաղակները» ուսումնասիրել են սլովենացի խաղացողի հնարավոր տրանսֆերի գործարքի պայմանները։ Ընդգծվում է, որ այս շաբաթ Շեշկոն մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբի առաջարկը։ Միևնույն ժամանակ, Նյուքասլը չի ցանկանում վաճառել Իսակին և նրան գնահատում է 150 միլիոն ֆունտ ստեռլինգ (172.5 միլիոն եվրո)։
Անցած մրցաշրջանում «ՌԲ Լայպցիգի» հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 խաղ, խփել 21 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։